Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մեջ որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌԴ ԱԳՆ
Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մեջ որոշակի առաջընթաց է գրանցվել.  ՌԴ ԱԳՆ
12:04     06 07 2022    
«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Բաքվի և Երևանի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նա ընդգծել է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների։

«Իրենց աշխատանքի արդյունքների մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասել է Զայցևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս