ԹՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ. Շուշան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թյուրքական աշխարհի մշակույթի օրրանն է
  ԹՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ.  Շուշան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թյուրքական աշխարհի մշակույթի օրրանն է
11:21     04 07 2022    
Շուշան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թյուրքական աշխարհի մշակույթի օրրանն է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Շուշայում Թյուրքական պետությունների վերլուծական կենտրոնների արտահերթ նիստին մասնակցության շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմեթ Գյոզալովը։

«Ինչպես գիտեք, Շուշան հռչակվել է թյուրքական աշխարհի 2023 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ պլանային աշխատանքներ են իրականացվում։ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում արդեն գործում է համակարգող խորհուրդ։ Նա եղբայրական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են TURK PA-ն, Թյուրքական ակադեմիան, Թյուրքական զարգացման միջազգային հիմնադրամը, նախապատրաստում են գործողությունների ծրագիր, որը կիրականացվի Շուշայում 2023 թվականին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԹՊԿ   Շուշա  


Լրահոս