ՄՀՎԿ-ի ղեկավար. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
  ՄՀՎԿ-ի ղեկավար.  Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
13:09     04 07 2022    
Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, ով Շուշայում մասնակցում է Թյուրքական երկրների ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների արտահերթ նիստին:

«Վերջերս մենք դրական տեղաշարժ ենք նկատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցության հաստատման հարցերում։ Բայց խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցում որոշակի լճացում կա»,- ասել է Շաֆիևը:

Նրա կարծիքով, երբեմն Հայաստանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄՀՎԿ   Ադրբեջան  


Լրահոս