Ադրբեջանի և Ալժիրի միջև տեղի կունենա ականազերծման ոլորտում փորձի փոխանակում
 Ադրբեջանի և Ալժիրի միջև տեղի կունենա ականազերծման ոլորտում փորձի փոխանակում
19:58     30 06 2022    
Ադրբեջանի և Ալժիրի միջև տեղի կունենա ականազերծման ոլորտում փորձի փոխանակում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է Ալժիրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆայել Բաղիրովի և Ալժիրի ականների զոհերի պաշտպանության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Գելանի Ջվադիի միջև կայացած հանդիպմանը։

Ադրբեջանցի դիվանագետը խոսել է օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող ականազերծման աշխատանքների մասին, նշել է, որ տարբեր երկրների պրոֆիլային կառույցներ աջակցում են այս գործընթացին։ Նա նշել է, որ Ալժիրը նույնպես բախվել է նմանատիպ խնդրի, և այս երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը արդյունավետ կլինի երկու կողմերի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալժիր