Թուրքիայում կբացվի «Ղարաբաղ» զբոսայգի
 Թուրքիայում կբացվի «Ղարաբաղ» զբոսայգի
16:25     26 06 2022    
Հունիսի 30-ին Թուրքիայի Բաթման քաղաքում տեղի կունենա «Ղարաբաղ» զբոսայգու բացումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված զբոսայգու տարածքը կազմում է 15 397 քմ։

Զբոսայգու բացմանը կմասնակցեն Բաթմանի քաղաքապետարանի պաշտոնյաները և Ադրբեջանի ներկայացուցիչներ։ Երգիչ Ազերինը կկատարի «Çırpınırdı Karadeniz» հայտնի երգը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան