Չավուշօղլու. Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացմանը
  Չավուշօղլու.  Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացմանը
14:21     27 06 2022    
Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, հնարավորինս սեղմ ժամկետներում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Զանգեզուրի միջանցքի բացումը շատ կարևոր է նաև տարածաշրջանի երկրների զարգացման տեսանկյունից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Զանգեզուրի-միջանցք