Իլհամ Ալիև. Սահմանի ողջ երկայնքով զորամասեր են ստեղծվել
  Իլհամ Ալիև.  Սահմանի ողջ երկայնքով զորամասեր են ստեղծվել
13:20     27 06 2022    
Այժմ մենք գտնվում ենք ամբողջ սահմանի երկայնքով։ Սահմանի ողջ երկայնքով ստեղծվել են զորամասեր։ Պատերազմից անցած մեկուկես տարվա ընթացքում մենք գիշեր-ցերեկ աշխատել ենք մեր բանակն էլ ավելի հզորացնելու, ավելի արդիական զինատեսակներով ապահովելու, սահմանի երկայնքով բոլոր շահավետ դիրքերը գրավելու, այնտեղ հաստատվելու համար, և մենք հասել են դրան:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ հունիսի 26-ին, Զինված ուժերի օրը, Քալբաջարի շրջան կատարած այցի շրջանակներում՝ ելույթ ունենալով Կոմանդոսի զորամասի մարտական դրոշի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս