Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ հունիսի 26-ին, Զինված ուժերի օրը, Քալբաջարի շրջան կատարած այցի շրջանակներում՝ ելույթ ունենալով Կոմանդոսի զորամասի մարտական դրոշի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
«Ուստի մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակի զարգացման ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքել ամենաժամանակակից սպառազինության գնման համար: Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան ներկրվում է և կշարունակի ներկրվել նոր զենք, գերժամանակակից տեխնիկա»,- ասել է պետության ղեկավարը։