Մինսկում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազների հանդիպումը
 Մինսկում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազների հանդիպումը
17:27     24 06 2022    
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկ աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից։

Այսօր Բելառուսի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը։

Հաղորդվում է, որ գլխավոր դատախազները կքննարկեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան