Բաքվում ընթանում է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
 Բաքվում ընթանում է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
15:39     24 06 2022    
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։

Նախօրեին երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան