Հաստատվել են Քելբաջարում և Զանգիլանում ոսկու հանքավայրերի հետ կապված նոր պարտավորությունները
 Հաստատվել են Քելբաջարում և Զանգիլանում ոսկու հանքավայրերի հետ կապված նոր պարտավորությունները
17:33     22 06 2022    
Հաստատվել են Ադրբեջանի կառավարության նոր պարտավորությունները Քելբաջարում և Զանգիլանում ոսկու հանքավայրերի վերաբերյալ։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, հայտնում է Zinvor.info-ն։

Փաստաթղթի համաձայն՝ հաստատվել են Ադրբեջանի երաշխիքներն ու պարտավորությունները Գեդեբեկ, Գոշա, Օրդուբադի հանքավայրերի խումբ (Փիյազբաշը, Աղյուրդ, Շեքերդերե, Քելեքի), Սոյուդլու, Գըզըլբուլագ և Վեժնելի խոստումնալից ոսկու հանքավայրերի հետախուզման, մշակման և արդյունահանված հումքի բաշխման մասին համաձայնագրին համապատասխան:

Սրան զուգահեռ չեղարկվել է Նախարարների կաբինետի՝ 1998 թվականի հունվարի 23-ի որոշումը՝ կապված կառավարության երաշխիքների և պարտավորությունների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   Զանգիլան   Ադրբեջան  


Լրահոս