Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
22:21     15 06 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՌԴ ԱԳՆ-ին հղումով, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի կատարման համատեքստում։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։

«Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել «ժամացույցների ստուգում» մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանի միջնորդական դերի հետ համապատասխան աշխատանքի կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս հարցերի բովանդակալից քննարկումը այս տարվա հունիսի 23-24-ին՝ Սերգեյ Լավրովի Բաքու սպասվող աշխատանքային այցի շրջանակներում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Լավրով  


Լրահոս