Պետքարտուղարի օգնական. Ուկրաինայում պատերազմը ուժեղացրել է Ադրբեջանի նշանակությունը էներգետիկ ոլորտում
 Պետքարտուղարի օգնական.  Ուկրաինայում պատերազմը ուժեղացրել է Ադրբեջանի նշանակությունը էներգետիկ ոլորտում
14:27     16 06 2022    
Ուկրաինայում պատերազմն էլ ավելի ուժեղացրել Ադրբեջանի նշանակությունը էներգետիկ ոլորտում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

Նրա խոսքով, Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։

«Մեր երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը շատ կարևոր է, և մենք ողջունում ենք այն»,- ասել է Դոնֆրիդը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղար   Ադրբեջան  


Լրահոս