Դոնֆրիդ. Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հնարավորություններից մեկն է
  Դոնֆրիդ.  Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հնարավորություններից մեկն է
13:17     16 06 2022    
ԱՄՆ-ն հանդիսանում է Ադրբեջանում ժողովրդավարության հուսալի ջատագովը և լավ հնարավորություններ է տեսնում տարածաշրջանում խաղաղության զարգացման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու տարբեր ուղիներ կան։ Զանգեզուրի միջանցքը նման հնարավորություններից մեկն է»,- ասել է Դոնֆրիդը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել կողմերի միջև խաղաղության հասնելուն, և այժմ դրա համար հնարավորությունների պատուհան է բացվել։ «Դուք երբեք չգիտեք, թե որքան երկար կտևի նման հնարավորությունը», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Դոնֆրիդ   Ադրբեջան  


Լրահոս