Նախագահի օգնականը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին
 Նախագահի օգնականը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին
19:14     16 06 2022    
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններում ծայրահեղ միջոց հասկացություն չկա։ Մեր նպատակը չի կարող լինել վերջինը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մեր առջև դրված խնդիրն է ավելացնել այդ եղբայրությունը և համագործակցությունը նաև առևտրի ոլորտում։ Ուզում եմ ընդգծել, որ այսօր Կենտրոնական Ասիայից առևտրի արագ հոսք կա»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ հյուսիսային հատվածում մի շարք խնդիրների պատճառով նկատվում է Կովկասով դեպի Թուրքիա բեռնափոխադրումների ծավալների աճ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս