Հիքմեթ Հաջիև. «Այն, ինչ մենք անում ենք, օրինակ է ողջ աշխարհի համար»
  Հիքմեթ Հաջիև.  «Այն, ինչ մենք անում ենք, օրինակ է ողջ աշխարհի համար»
18:12     16 06 2022    
«Մենք մեր դիմաց ունենք եղբայրական երկրներ։ Նրանք կռվում են՝ չնայած նույն լեզվին, կրոնին։ Այն, ինչ մենք անում ենք, օրինակ է ողջ աշխարհի համար։ Մեր եղբայրությունը օրինակ է նաև Կենտրոնական Ասիայի մեր եղբայրական երկրների համար»։

Ինչպես հայտնում է, Zinvor.info-ն, այս մասին թուրքական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ խոսելով Ադրբեջանի հետ այս երկրի հարաբերությունների մասին։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը շատ կարևոր է բոլորի համար. «Դա կարևոր է ոչ միայն թուրքական աշխարհի, այլև ողջ աշխարհի համար։ Մենք ստեղծել ենք եղբայրական միություն, որն օրինակ է հանդիսանում աշխարհում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս