Հիքմեթ Հաջիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ագրեսոր չանվանեց
  Հիքմեթ Հաջիև.  ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ագրեսոր չանվանեց
11:11     16 06 2022    
«Մենք մեծ հավատ ունեինք միջազգային ինստիտուտների նկատմամբ։ Մենք կարծում էինք, որ այդ ինստիտուտները խաղաղություն կբերեն Ադրբեջանին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի շրջանակներում կայացած «Գլոբալ անվտանգության կառուցվածքի վերանայումը և խաղաղության հեռանկարները» խորագրով նիստում։

Նրա խոսքով, այս հարցերում ադրբեջանական հասարակության սպասելիքները նույնպես չարդարացան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ագրեսոր չանվանեց։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, լիովին ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունեց 4 բանաձև Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս