Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը
  Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը
19:34     14 06 2022    
Այսօր Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը:

1993 թվականի հունիսին Ադրբեջանում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Այն ժամանակ Գյանջայում տեղակայված թիվ 709 զորամասը հրաժարվեց ենթարկվել պաշտպանության նախարարությանը: Խռովությունը ճնշելու նպատակով զորքեր ուղարկվեցին Գյանջա: Սակայն, անհեռատես քաղաքականության և սխալ քայլերի արդյունքում խռովարարների թիվն ավելի շատացավ: Նրանք շարժվում էին դեպի մայրաքաղաք՝ պահանջելով իշխանափոխություն: Այն ժամանակ Ադրբեջանում իշխող «Ազգային ճակատ» կուսակցությունը օգնության համար դիմեց Հեյդար Ալիևին:

Ընդունելով ժողովրդի և երկրի ղեկավարության համառ հրավերը՝ Հեյդար Ալիևը հունիսի 9-ին ժամանեց Բաքու:

Հեյդար Ալիևը կարճ ժամանակում կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը:

1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ: Այսպիսով, հունիսի 15-ը Ադրբեջանի պատմության մեջ մտավ որպես Ազգային փրկության օր:

Ժողովրդի պահանջով՝ 1997 թ. հունիսին Միլլի Մեջլիսն այդ օրը հայտարարեց տոնական օր:

Հունիսի 15-ը համարվում է ոչ աշխատանքային օր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազգային-փրկության-օրը  


Լրահոս