Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Հարավային Կովկասը խաղաղ և կայուն տարածաշրջանի վերածելու համար. Չավուշօղլու
 Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Հարավային Կովկասը խաղաղ և կայուն տարածաշրջանի վերածելու համար.  Չավուշօղլու
17:06     14 06 2022    
«Կարևոր հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք հանդիպումներում, Հարավային Կովկասում առկա իրավիճակն է: Քանի որ եղբայրական Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը, մենք բոլոր ջանքերը գործադրում ենք տարածաշրջանը խաղաղ և կայուն դարձնելու համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բինգյոլ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այլ հարցերի շարքում, որոնք Թուրքիան նախատեսում է քննարկել առաջիկա այցերի և հանդիպումների ժամանակ, ըստ Չավուշօղլուի, Ուկրաինայում տիրող իրավիճակն է, այդ երկրում պատերազմի հետևանքով առաջացած պարենային ճգնաժամը և Սիրիայում տիրող իրավիճակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս