Բինալի Յըլդըրըմը և թուրք նախարարները կայցելեն Շուշա
 Բինալի Յըլդըրըմը և թուրք նախարարները կայցելեն Շուշա
16:21     14 06 2022    
Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքական պետությունների կազմակերպության (OTG) Աքսակալների խորհրդի նախագահ, իշխող թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Ադրբեջան։

Zinvor.info-ն հայտնում է, որ վաղը՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա քաղաքում նա կմասնակցի՝ Շուշայի հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Նրանից բացի միջոցառմանը կմասնակցեն՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, Ազգայնական շարժում կուսակցության (MHP) գլխավոր քարտուղար Իսմայիլ Բոյուքաթամանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Շուշա  


Լրահոս