Փոխնախարար. Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման աշխատանքներն ավարտվել են 50 տոկոսով
  Փոխնախարար.  Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման աշխատանքներն ավարտվել են 50 տոկոսով
11:58     15 06 2022    
Ավարտվել է Զանգեզուրի միջանցքը կազմող Հորադիզ-Աղբենդ ավտոմայրուղու մի մասի (աշխատանքի 35%-ը) և երկաթուղու (աշխատանքի 50%-ը) շինարարությունը։

Այս մասին հայտարարել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմեթովը, փոխանցում է Zinvor.info-ն։

Փոխնախարարը հավելել է, որ ներկայումս բանակցություններ շարունակվում են երկաթուղային գծի կառուցման շուրջ, որը Նախչըվանը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։

Ռ.Հումմեթովը նշել է, որ 110,4 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջին։

«Սա Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի միջանցքի հիմնական զարկերակն է։ Նաև, 2020 թվականի նոյեմբերի 10-ի ղեկավարների հայտարարության համաձայն, ներկայումս բանակցությունները շարունակվում են երկաթուղային գծի կառուցման շուրջ, որը Նախչըվանը կկապի Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանների հետ։ Այսպիսով, Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ կավարտվի»,- ասել է Ռ. Հումմեթովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Փոխնախարար   Ադրբեջան   Հորադիզ-Աղբենդ  


Լրահոս