Աբդուլլահ Շահիդ. Ես տպավորված եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններից
  Աբդուլլահ Շահիդ.  Ես տպավորված եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններից
09:56     15 06 2022    
ՄԱԿ-ը մշտապես նպաստել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Տպավորված եմ երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի շփումներից, որոնք զարգանում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ADA համալսարանում քննարկումների ժամանակ հայտարարել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը։

Աբդուլլահ Շահիդը հիշեցրել է Ադրբեջանի հաջողությունների մասին որպես ՄԱԿ-ի անդամ։

«ՄԱԿ-ին անդամակցության վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ինչպես նաև ընտրվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Ադրբեջանը գլխավորում է Չմիավորման շարժումը և նախագահ Ալիևի գլխավորությամբ նախաձեռնություններ է ձեռնարկել համավարակի ժամանակ։ Ուրախ եմ այսօր Ադրբեջանում գտնվելուս համար, այն զարգացումը, որ տեսնում եմ։ Ուրախ եմ նաև արտաքին գործերի նախարարի, Միլլի Մեջլիսի նախագահի և ղեկավարության, ինչպես նաև տեղի ունեցած հանդիպումների համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ադրբեջանական ժողովրդին տարածաշրջանում խաղաղության և հավատարմության գործում ունեցած ավանդի համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս