ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին
 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին
13:13     14 06 2022    
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նա հայտարարել է հունիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

Աբդուլլահ Շահիդը նշել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ամենաակտիվ անդամ երկրներից է և իր շնորհավորանքը հայտնել կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Չմիավորման շարժումում Ադրբեջանի հաջող նախագահությունը և շնորհակալություն հայտնել ԱՀ նախագահին։ Ա. Շահիդը նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի գլոբալ նշանակության նախաձեռնությունները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս