ԱՄՆ պետքարտուղարի օգնականը այց կկատարի Ադրբեջան
 ԱՄՆ պետքարտուղարի օգնականը այց կկատարի Ադրբեջան
09:00     13 06 2022    
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն այս տարվա հունիսի 14-ից 19-ը շրջագայություն կկատարի Հարավային Կովկասում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Interfax-ին, այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

«Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-ից 19-ը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ ընդգծելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ԱՄՆ-ի հակվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Դոնֆրիդը կընդգծի ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը` «նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ որոշելու իրենց սեփական ուղին»։

Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվությամբ՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, կառավարության այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս