Լավրով. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն
 Լավրով.  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն
08:19     10 06 2022    
«Կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբն ավարտում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, հավելել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին նույնպես հրավիրել է այցելել Ռուսաստան։ Այդ մասին նա հայտարարել է՝ հինգշաբթի իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։

«Արարատ Սամվելովիչին հրավիրում եմ հերթական այց կատարել Ռուսաստանի Դաշնություն։ Ուրախ կլինենք տեսնել նրա պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքում»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս