Լտցենբերգեր. ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա
  Լտցենբերգեր.  ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա
10:17     09 06 2022    
ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններն այժմ գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը։

«Մենք շարունակելու ենք աշխատել մեր համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Մենք կշարունակենք օգնել խաղաղ գործընթացին, ցանկանում ենք տարածաշրջանը տեսնել կայուն և անվտանգ»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով, Ադրբեջանում ապրում են տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, ինչը ազդակ է հաղորդում բազմամշակութայնության զարգացմանը։

«Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, և մենք աջակցում ենք դրան», - հավելել է Լիտցենբերգերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Լտցենբերգեր   ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս