Լեյլա Աբդուլաևա. Բոլոր դիվանագետները պաշտպանում են Ադրբեջանի ազգային շահերը
  Լեյլա Աբդուլաևա.  Բոլոր դիվանագետները պաշտպանում են Ադրբեջանի ազգային շահերը
16:56     08 06 2022    
«Ադրբեջանի հաղթանակները հիմնված են նախագահ Իլհամ Ալիևի վարած հաջող քաղաքականության վրա։ Այսօր բոլոր դիվանագետները պաշտպանում են Ադրբեջանի ազգային շահերը»։

Այս մասին Հեյդար Ալիևի կենտրոնում՝ Բաքվի պետական համալսարանի կողմից հրատարակված՝ «Ադրբեջանի Հանրապետության պատմություն (1991-2021թթ.)» երկհատորյակի շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Նրա խոսքով, Ադրբեջանը 30 տարի ակտիվորեն գործում է տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում. «Այսօր Ադրբեջանն այն երկիրն է, որը նախագահում է Չմիավորման շարժումը և աշխարհում ձայնի իրավունք ունի։ Այսօր Ադրբեջանը տարածաշրջան է, որը դարձել է դոնոր երկիր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլաև   ԱԳՆ  


Լրահոս