Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև բեռների կեսից ավելին կարող է ներգրավվել Զանգեզուրի միջանցքով
 Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև բեռների կեսից ավելին կարող է ներգրավվել Զանգեզուրի միջանցքով
14:32     09 06 2022    
Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի (ԿԱ) երկրների միջև բեռների կեսից ավելին կարող է ներգրավվել Զանգեզուրի միջանցքով, ասել է՝ Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միության (IRU) մշտական առաքելության ղեկավար Էրման Էրեքեն։

Այդ մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայից:

Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։

«Այդ միջանցքի գործարկումով կընդլանվի՝ Իրաքի, Սիրիայի և Միջերկրական ծովի հարավային նավահանգիստներից Թուրքիայով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը։ Ներկայումս Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարեկան միջին շրջանառությունը կազմում է 110-120 հազար բեռնատար։ Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի բացման և մի շարք ընթացակարգերի պարզեցման դեպքում այդ բեռների կեսից ավելին կարող է անցնել այստեղ՝ Ադրբեջանում»,- ասել է Էրեկեն։

Իր հերթին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահ Մեհմեդ Ուիլուկչուի խոսքով, Ադրբեջանը դարձել է ռազմավարական երկիր՝ նոր տրանսպորտային երթուղիների ստեղծման շրջանակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս