Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մենք շատ դրական փաստ ենք համարում Թուրքիայի և Հայաստանի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը և նրանց երեք հանդիպումները։ Սա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված դրական ուղերձների օրինակ է։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։
Բայրամովն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությանը, նշելով, որ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 19 մլրդ դոլար, որից 17 մլրդ դոլարը՝ էներգետիկ ոլորտում։