«Efes-2022»-ում առաջին անգամ ցուցադրվել է նոր թուրքական կամիկաձե ԱԹՍ
 «Efes-2022»-ում առաջին անգամ ցուցադրվել է նոր թուրքական կամիկաձե ԱԹՍ
14:00     07 06 2022    
«Efes-2022» զորավարժությունների շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է նոր կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը մշակվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից, հայտնում է TurkicWorld-ը։

Տեղեկությունների համաձայն՝ «Kargi» նախագիծն իրականացվում է Lentatek-ի ղեկավարությամբ՝ ASELSAN-ի, TÜBİTAK SAGE-ի և TEI-ի հետ համագործակցությամբ։

Նշվում է նաև, որ «Kargi» անօդաչու թռչող սարքը, որի զանգվածային արտադրության մեկնարկին հաշված օրեր են մնացել, արտադրվում է TÜBİTAK-ի աջակցությամբ՝ օգտագործելով տեղական, ազգային ռեսուրսները։
Zinvor.info

Հեշթեգներ. Efes-2022  


Լրահոս