Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները մերձեցրել են սահմանային և այլ հսկողության վերաբերյալ դիրքերը
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները մերձեցրել են սահմանային և այլ հսկողության վերաբերյալ դիրքերը
15:30     06 06 2022    
Մոսկվան, Բաքուն և Երևանը քննարկել և մերձեցրել են իրենց դիրքորոշումները՝ սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի շուրջ ուրբաթ օրը կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստից հետո, որը տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի համատեղ ղեկավարությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ուրբաթ օրը ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել և մերձեցրել են իրենց դիրքորոշումները՝ սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով ճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

Փոխվարչապետերը քննարկել են նաև ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր ուղիները, որն ապահովում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի միջև տրանսպորտային կապը։ «Կողմերը կշարունակեն աշխատել՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասվում է տեքստում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս