Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Նորվեգիայի դեսպանի հետ
 Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Նորվեգիայի դեսպանի հետ
13:05     06 06 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը հանդիպել է՝ Ադրբեջանում Նորվեգիայի ոչ ռեզիդենտ դեսպան Էրլինգ Սկյենբերգի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է նորվեգացի դիվանագետը։

«Ես երախտապարտ եմ Հիքմեթ Հաջիևին մտքերի փոխանակման համար։ Նորվեգիան աջակցում է խաղաղությանն ու բարգավաճմանը Հարավային Կովկասում»,- ասել է նա։

Նշենք, որ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանատունը գործում է ոչ ռեզիդենտի կարգավիճակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս