Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդարանին ուղղված տարեկան զեկույցում։
Նախաձեռնության շրջանակներում խորհրդակցություններ են անցկացվում համագործակցության կոնկրետ ուղղություններով։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Վրաստանը միանշանակ արտահայտել է իր դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ. «Այն պայմաններում, երբ Ռուսաստանը օկուպացման տակ է պահում վրացական տարածքների 20%-ը, անտեսում է 2008 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և օկուպացված տարածքներում կոպտորեն խախտում մարդու իրավունքները, Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ձևաչափով անընդունելի է»։