Վրաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռակողմ ռազմական համագործակցությունը
Վրաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռակողմ ռազմական համագործակցությունը
14:08     01 06 2022    
Պաշտպանության ոլորտում հաջողությամբ գործում է վրաց-ադրբեջանա-թուրքական համագործակցության եռակողմ ձևաչափը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ համագործակցության նպատակը տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է, Զինված ուժերի միջև սերտ կապերի հաստատումը ընդհանուր նպատակների և շահերի արդյունավետ իրականացման համար։

Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանի երկրների հետ հավասարակշռված և կայուն բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ համագործակցում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս