Ջո Բայդեն. Միացյալ Նահանգները հավատարիմ են մեր կայուն գործընկերությանը և համագործակցությանը
  Ջո Բայդեն.  Միացյալ Նահանգները հավատարիմ են մեր կայուն գործընկերությանը և համագործակցությանը
09:45     01 06 2022    
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Հարգելի պարոն նախագահ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի Հանրապետության միջև ավելի քան 30 տարվա դիվանագիտական հարաբերություններ ընթացքում՝ մենք դարձել ենք անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության ամրապնդման և երկկողմ առևտրի ու ներդրումների խրախուսման հարցերում ուժեղ գործընկերներ: Բաքվում կայանալիք Կասպյան նավթի և գազի միջազգային ցուցահանդեսի անցկացման ժամանակ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են մնալ Ադրբեջանի հավատարիմ գործընկերները։

Այն ժամանակ, երբ մենք ապրում ենք համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման մեջ կարևոր շրջադարձային պահ, մենք նաև կատարում ենք անհրաժեշտ ներդրումներ և փոփոխություններ՝ ապահովելու մեր երկարաժամկետ մաքուր էներգիային անցնելու պարտավորությունը: Դիվերսիֆիկացիան առավել քան երբևէ կարևոր է մեր էներգետիկ անվտանգության նպատակներին հասնելու համար, և Ադրբեջանը առանցքային դեր է խաղացել այդ նպատակին հասնելու տարածաշրջանային ջանքերում: Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի նաև Անդրկասպյան համագործակցության հսկայական ներուժի իրացման հարցում՝ տարածաշրջանային և համաշխարհային շուկաների կայունացման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը վճռորոշ դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացման գործում՝ Հարավային գազային միջանցքով Ուկրաինային կարևոր վառելիք մատակարարելով:

Ես ողջունում եմ Ադրբեջանի ողջ ներուժին հասնելու ուղղությամբ ձեր շարունակական քայլերը, այդ թվում՝ դիվերսիֆիկացված տնտեսության խթանումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակների մեջ ավանդ ներդնելը, վերականգնվող էներգիայի մեջ ներդրումներ կատարելու, օրենքի գերակայության և հաշվետվողականության ամրապնդման և ադրբեջանական ժողովրդի կենսամակարդակի բարելավման միջոցով: Միացյալ Նահանգները հավատարիմ են մեր կայունության գործընկերությանը և համագործակցությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս