ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ազատագրված տարածքներում ոչնչացված ականների թիվը
 ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ազատագրված տարածքներում ոչնչացված ականների թիվը
09:02     01 06 2022    
Մայիսին ազատագրված տարածքներում ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումների գործունեության արդյունքում ականներից և չպայթած զինամթերքից ամբողջությամբ մաքրվել է ավելի քան 2 300 հեկտար տարածք։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Մինչ օրս ինժեներասակրավորական ստորաբաժանումների կողմից ազատագրված տարածքներում ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 18 600 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 000 հակահետևակային, ավելի քան 2100 հակատանկային ական, ինչպես նաև ավելի քան 9 400 միավոր չպայթած զինամթերք։

Ազատագրված տարածքներում ձեռնարկվում են համապատասխան ինժեներական աջակցության միջոցառումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս