Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են ականազերծման ոլորտում համագործակցությունը
 Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են ականազերծման ոլորտում համագործակցությունը
10:27     02 06 2022    
Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են ականազերծման ոլորտում համագործակցությունը։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն։

«Պակիստանն արդեն կապ է պահպանում Ադրբեջանի կառավարության հետ ականազերծման աշխատանքների հետ կապված։ Պակիստանցի սակրավորները և այլ մասնագետներ կժամանեն Ղարաբաղ՝ օգնելու Ադրբեջանին այս գործընթացում»,- ասել է Հայեն։

Նա նաև հավելել է, որ Ղարաբաղում ձեռներեցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան։

«Կարծում եմ, որ վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո, շատ պակիստանյան ընկերություններ կուսումնասիրեն այստեղի տնտեսական հնարավորությունները», - ասել է Հայեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան