Պակիստանի Սենատը հաստատել է Խոջալուի կոտորածը դատապարտող բանաձևը
 Պակիստանի Սենատը հաստատել է Խոջալուի կոտորածը դատապարտող բանաձևը
12:25     31 05 2022    
Սենատն իր անկեղծ շնորհավորանքներն է հղել Ադրբեջանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Islamabad Post-ը։

Սենատը վերահաստատում է իր հետևողական և անսասան աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությանը, և մեծ ուրախությամբ նշում է նրա պատմական հաղթանակը 2020 թվականին, որը ավարտվեց գրեթե երեք տասնամյակ Հայաստանի Հանրապետության օկուպացիայի տակ գտնվող տարածքների ազատագրմամբ։

Ի հավելումն իր վաղուցվա և անփոփոխ դիրքորոշման վերահաստատմանը, Սենատը հաստատում է 2012 թվականի փետրվարի 1-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Խոջալուի ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրվեջան  


Լրահոս