Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի անհիմն պնդումները. ԱԳՆ
 Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի անհիմն պնդումները.  ԱԳՆ
09:07     31 05 2022    
Կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի մայիսի 28-ի հայտարարությունը, թե իբր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ապատեղեկատվությունը և զրպարտիչ հայտարարությունը, թե իբր Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և հայտարարել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ֆոնին հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանների սահմանազատման գործընթացը:

Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի միջազգային հանրության կողմից աջակցվող իր խաղաղ և կառուցողական ջանքերն ու վճռականորեն կկասեցնի այդ գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլ», - ասված է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս