Էրդողանն արտասանել է ադրբեջանցի բանաստեղծի բանաստեղծությունից մի հատված
 Էրդողանն արտասանել է ադրբեջանցի բանաստեղծի բանաստեղծությունից մի հատված
21:06     30 05 2022    
Այս տարի մենք մեծ հպարտությամբ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։ Ոգեշնչված մեր ընդհանուր պատմությունից՝ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ու սերը, միասնությունն ու հավասարությունը։

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ելույթ ունենալով «TEKNOFEST Azerbaijan» փառատոնում։

«Չնայած այն փաստին, որ մեր դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ, մեր ճակատագրի միասնությունը ձգվում է դեպի դարերի խորքը»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Նա հիշեցրել է, որ եղբայր ժողովուրդները միասին են պայքարել ինչպես 1915 թվականին Չանաքքալեում, այնպես էլ 1918 թվականին Գյանջայում, Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում։

Այնուհետ թուրք առաջնորդը ամբիոնից արտասանել է ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի «Ադրբեջան և Թուրքիա՝ մեկ մոր երկու որդի» բանաստեղծությունից մի հատված։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս