Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին
 Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին
19:03     29 05 2022    
Մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։

Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը, կողմերը վստահություն են հայտնել, որ Հուլուսի Աքարի այցը կնպաստի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։ Նշվել է, որ այս տոնական օրը միասին լինելը եղբայրության խորհրդանիշ է։

Զրույցի ընթացքում շոշափվել է Բաքվում անցկացվող TEKNOFEST Azerbaijan փառատոնի կարևորությունը, որը թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վառ օրինակն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս