Զանգիլանում դրվել է Օկուպացիայի և հաղթանակի թանգարանների համալիրի հիմքը
 Զանգիլանում դրվել է Օկուպացիայի և հաղթանակի թանգարանների համալիրի հիմքը
15:21     27 05 2022    
Մայիսի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են Օկուպացիայի և հաղթանակի թանգարանների համալիրի հիմնարկեքի արարողությանը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ նշվել է, որ Զանգիլանի Օկուպացիայի և հաղթանակի թանգարանային համալիրի նախագծի հիմնական նպատակը շրջակա միջավայրի վրա պատերազմի կործանարար ազդեցության մասին իրազեկելն է։ Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել կայունության տարբեր ասպեկտներ, խնդիր է դրվել հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին:

Զանգիլանի Օկուպացիայի և հաղթանակի թանգարանային համալիրը բաղկացած է լինելու Օկուպացիայի թանգարանից, Հաղթանակի թանգարանից և ավերվածություններն արտացոլող Հիշատակի պուրակից:

Երկրի ղեկավարն ու առաջին տիկինը դրել են Օկուպացիա և հաղթանակի թանգարանային համալիրի հիմքը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Ադրբեջան  


Լրահոս