Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Իսրայելի Պետության նախագահը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին՝ գալիք Անկախության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իսրայելի Պետության նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար։
Նախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և համագործակցության հետագա ընդլայնման հույս են հայտնել։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։