Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Մենք Բրյուսելում կայացած հանդիպումը համարում ենք օգտակար և արդյունավետ
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Մենք Բրյուսելում կայացած հանդիպումը համարում ենք օգտակար և արդյունավետ
11:21     26 05 2022    
«Բրյուսելում կայացած հանդիպումը համարում ենք շատ օգտակար և արդյունավետ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Թեև Բրյուսելում փաստաթուղթ չստորագրվեց, սակայն ամենաբարձր մակարդակով քննարկվեցին մի շարք հարցեր։ Մի շարք հարցերում դիրքորոշումները մոտ են եղել»,- ասել է Բայրամովը։

Մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս