Նախարարը՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներում Ադրբեջանի ծախսերի աճի մասին
 Նախարարը՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներում Ադրբեջանի ծախսերի աճի մասին
17:02     25 05 2022    
2021 թվականին Ադրբեջանում պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտներին հատկացվել է 4,542 միլիարդ մանաթ, ինչը 21 տոկոսով կամ 787 միլիոն մանաթով ավելի է, քան 2020 թվականին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին չորեքշաբթի ասել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նիստում «Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումն իրականացվել է նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սամիր-Շարիֆով  


Լրահոս