Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում. Թոֆիգ Զուլֆուգարով
 Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում.  Թոֆիգ Զուլֆուգարով
16:01     25 05 2022    
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում: Երևանին օդի ու ջրի պես ֆինանսական օգնություն է պետք: Ներկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ ֆինանսական օգնությունը կարող է ստանալ միայն Եվրամիությունից։

Այս մասին Zinvor.info-յի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։

Նրա կարծիքով, ստեղծված անելանելի իրավիճակի պատճառով Հայաստանը ցանկանում է մերձենալ Արևմուտքի հետ։ «Կրեմլում դա հասկանում են: Միանգամայն հավանական է, որ եթե Հայաստանը ևս մեկ քայլ կատարի դեպի Արևմուտք, ապա ռուսական ճնշումը կարող է մեծանալ: Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ինքը այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Մեր հյուսիսային հարևանն աստիճանաբար հեռանում է տարածաշրջանից։ Հայաստանը նրան այդքան էլ չի անհանգստացնում։ Մի խոսքով, ներկա իրավիճակը շատ բարդ է, և դժվար է միանշանակ կանխատեսում անել»,- նշել է նախկին նախարարը։

Ադրբեջանական դիվանագիտության նախկին ղեկավարը կարծում է, որ հիմնական խնդիրները չեն լուծվել ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Մոսկվայում. «Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ նոր պայմաններով շարունակելու է իր քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ։ Բայց այս դեպքում կարելի է ասել, որ պատերազմը դեռ չի ավարտվել, քանի որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի դրան»։

Մայիսի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքը բացելու հարցում։ Թոֆիգ Զուլֆուգարովն ընդգծել է, որ հիմնական խնդիրը այս ճանապարհի վերականգնումն է. «Ամենակարևորն այն է, թե ինչ կանոններով է գործելու Զանգեզուրի միջանցքը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թոֆիգ-Զուլֆուգարով   Ադրբեջան  


Լրահոս