Ստեղծվել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման փորձագիտական խումբ
 Ստեղծվել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման փորձագիտական խումբ
17:05     24 05 2022    
Ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման փորձագիտական խումբ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, դա արտացոլված է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրությունում:

Կարգադրության համաձայն՝ նախարարների կաբինետին հանձնարարվել է ապահովել մշտական փորձագիտական խմբի ստեղծումը՝ բաղկացած պետական հանձնաժողովի քարտուղարության և համապատասխան պետական մարմինների (հիմնարկների) մասնագետներից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս