Բորելը ողջունում է Ադրբեջանի, ԵՄ և Հայաստանի միջև եռակողմ հանդիպման անցկացումը
Բորելը ողջունում է Ադրբեջանի, ԵՄ և Հայաստանի միջև եռակողմ հանդիպման անցկացումը
14:31     24 05 2022    
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ հանդիպման անցկացումը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Բորելը գրել է իր թվիթերյան էջում:

«Ողջունում ենք երրորդ եռակողմ հանդիպումը, որը Բրյուսելում կազմակերպել էր Եվրոպական խորհրդի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ: Մենք հուսով ենք տեսնել կոնկրետ քայլեր, որոնք աջակցում են դինամիկան կայուն խաղաղության ճանապարհին: ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերին»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս