«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում առաջընթաց չկա»․ Վարչապետ
|
|
Վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։
|
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթացող հանդիպումներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեսակոնֆերանսի միջոցով։
Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն մոտ ապագայում լուրջ առաջընթաց է ակնկալում երկու հարցերում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Վարչապետ