Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը։
Հաղորդվում է, որ չորս գոտի ունեցող ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կմ, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։
Ներկայումս Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհին կատարվում են հողային աշխատանքներ՝ ոչ պիտանի հողը հեռացնելու համար, կատարվում են ընդլայնման աշխատանքներ, նոր ճանապարհահատվածի կառուցում, պատրաստի հատվածներում ճանապարհային բազայի, ինչպես նաև հաղորդակցության գծերի տեղափոխում։
Ճանապարհի երկայնքով շարունակվում են տարբեր չափերի ջրատար, հեղեղատար խողովակների, ինչպես նաև գետնանցումների ու վերգետնյա անցումների և ճանապարհի վրայով նոր ավտոմոբիլային կամուրջների կառուցումը։
Այս ճանապարհը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացվող ծրագրերից է, որը կարևոր դեր է խաղալու ազատագրված շրջանների և գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։